Ժողովրդական ասացվածքն ասում է՝ կախվածի տանը պարանից չեն խոսում: Ուստի, չի կարող լինել Հայաստան պետություն և հայ ազգ պարտված վարչապետով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Հակոբյանը նշել է՝ քանի որ Փաշինյանը կառչած է վարչապետի աթոռից, անհնար է խոսել հաղթանակից, անհնար է նույնիսկ մտածել հաղթանակի մասին:
«Ո՞նց եք պատկերացնում, այս կապիտուլյացիայից հետո ինչը՞ կարող է լինել մեր պետության և ժողովրդի երազանքը՝ կորցրածը հետ բերելը՞, ռևա՞նշն Ադրբեջանի նկատմամբ, Արևմտյան Հայաստանի ազատագրումը՞: Հնարավո՞ր է դա, այո՝ հնարավոր է»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը սկսի մտածել ապրելու մասին, ապագայի մասին, ապագա հաղթանակների մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել