Տպավորություն է, որ մարդկանց դուր է գալիս պարտված լինելը, ավելին դուր է գալիս պարտված ղեկավար ունենալը:
Ցույց տվեք պատմության մեջ մի երկիր, որի ժողովուրդը համակերպվեց իր պարտված իշխանության հետ և շարունակեց նրա շուրջ համախմբումը:
Պարտվածը հերիք չի էդ ղեկավարը նաև խաղաղ ցուցարար բռնի, բոլորին մեղադրի բացի իրենից ու էլի շարունակի հեքիաթներ պատմելով աթոռից կառչել:
Չկա նման բան, մեր հասարակությունը շուտով կարող է նախադեպ ստեղծել այս ողբերգական հարցում: Ցավոք դոլարի կուրսը և կալբասի գինը ավելի կարևոր դարձան, ցավոք նույնիսկ այս աղետը մարդկանց չկարողացավ հուշել,որ 2018 թ սխալ ընտրության արդյունքում մենք կորցրեցինք Արցախը:
Ընդդիմության խնդիրներից է նաև առաջին իսկ հնարավորության դեպքում, օր առաջ հայտնել առաջարկվող նոր ծրագրիը և վարչապետի նոր թեկնածուի անունը, մարդիկ պետք է կողմնորոշվեն:
Իրավիճակը առարկայական կդառնա երբ Նիկոլի փոխարինողը բացահայտ լինի հրապարակում:
Առանց այլընտրանք տեսնելու մարդկանց հեշտ կլինի մանիպուլացնել, ինչը և արվում է իշխանությունների կողմից: