Արա Սաղաթելյանին նույնպես ձերբակալեցին։ Երբ օրեր առաջ իր մասին զզվելի ֆեյք վիդեո էին սարքել (որը, ոնց հասկացա, ջնջեցին, էֆեկտ չտվեց), պատմել էի, որ պատերազմի առաջին օրերից հավաքվեց ու գնաց Ստեփանակերտ, որ իր փորձով օգնի տեղեկատվական քաոսի մեջ աշխարհին իրականությունը ցույց տալ։
Լցնում էր արտասահմանյան լրագրողներին իր ավտոյի մեջ, քշում էր սմերչ նկարելու։ Ռմբակոծությունների ժամանակ թաքստոց հաճախ չէր իջնում, բալկոնում կանգնում, նկարում էր։
Հետո, երբ քիչ թե շատ Ստեփանակերտում արդեն սկսեց աշխատել մեդիա դաշտը, մարտերը հասան Սյունիք, դիսլոկացիան փոխեց Գորիս՝ էնտեղ իրավիճակը ցույց տալու համար։ Հետո էլ որպես կամավոր իր 50 տարեկանում գնաց հետ Արցախ։
Սա պատմում եմ նրանց համար, ովքեր չեն ճանաչում Արիկին։
Հիմա Սաղաթելյանին ձերբակալել են, որովհետև ինքը շնորհակալ չի Նիկոլին կապիտուլյացիայի համար։ Որովհետև սենց մարդկանց ֆոնին ավելի վառ ա երևում իրենց ապիկարությունը։ Դրա համար սկզբից ֆեյք վիդեոներով էին փորձում զրպարտել, հիմա էլ ձերբակալեցին։ Ու սա ամենահիմար բանն էր, ինչը կարող էին անել։