Հայոց ցեղասպանության մասին գրքի հեղինակը նշանակվել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանPanarmenian.net-ը գրում է.

ԱՄՆ սենատը գրեթե միաձայն հավանություն է տվել նախագահ Բարաք Օբամայի ընտրությանը՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու ներքին քաղաքականության մասով իր նախկին խորհրդական ու հայտնի իրավապաշտպան Սամանտա Փաուերին:

Ծագումով իռլանդացի, Փաուերը նշանակվել է Սյուզեն Ռայսի զբաղեցրած պաշտոնում:

«Որպես մարդու իրավունքների ու արժանապատվության վաղեմի պաշտպան, նա կանդրադառնա ԱՄՆ համընդհանուր իրավունքներին, հիմնարար ազատությանն ու ազգային շահերին»,- ներկայացնելով թեկնածուին՝ հայտարարել է Օբաման:

2003-ին Սամանտա Փաուերը Պուլիտցերյան մրցանակ ստացավ իր «Խնդիրը դժողքից. Ամերիկան Ցեղասպանության դարում» գրքի համար, որտեղ մանրամասն անդրադարձել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել