Իրականում Հայաստանը պարտվեց լյումպեն մարդուն, ով ինքն իրեն և բոլորին ցանկանում էր ապացուցել, որ ինքը բացառիկ առաքելության կրող է։
Նա հասարակական ներքևների կողմից վաղ շրջանում մերժված, խտրականության, բակում բռնությունների ենթարկված, ստորացված, այն ժամանակ (միգուցե նաև այսօր) առկա խաղի կանոնների ներքո քամահրանքի արժանացած, բանսարկու ու իր պատկերացմամբ արդարության համար պայքարող, իր մեջ կուտակված ատելություն տարածող, կոմպլեքսավորված տեսակն է։
Մենք երկիրը հանձնեցինք թուլամորթության իր բարդույթները հաղթահարելու խնդիր ունեցող տեսակին, ում համար արժեք հասկացությունը սահմանափակվում է իր անձի հոգեբանական բավարարվածությամբ։
Հանձնեցինք, քանի որ արդարության իր պայքարում փորձեցինք գտնել մեր արդարությունը, բայց իզուր, դրանք գոյաբանական առումով տարբեր արդարություններ էին։
Սակայն ամեն բանին այլևս պետք է նայել շատ սթափ։
Հակառակը ձախողման եւ բնաջնջման ուղի է։