Բոլորն էլ սիրում են համբուրգեր կամ պիցա: Այսպիսի սնունդ ընդունելով` մենք հաճախ անտեսում ենք այն հանգամանքը, որ այն միշտ չէ, որ մատուցվում է անվտանգ վայրերում: Հաճախ այնտեղ սպասարկում են ոչ պրոֆեսիոնալ պատանիներ: Պարզ չէ նաև, թե ով է ապահովում այնտեղ մաքրությունը, եթե իհարկե այն ապահովված է:

10.Chick-Fil-A-ն հոմոֆոբ է

chick fil a

Ֆասթ ֆուդի կետերի մեծ մասում հաճախորդը հաճախորդ է: Եթե նրանք չափազանց հարբած կամ տիպ-տկլոր չեն, նրանք կարող են հանգիստ մտնել ֆասթ ֆուդի կետեր: Ֆասթ ֆուդի ռեստորանը չեզոք գոտի է. քաղաքական հայացքները կամ սեռական կողմնորոշումը հազիվ թե նշանակություն ունենան այստեղ: 

Բայց արի ու տես, որ ամեն ինչ այլ է Chick-Fil-A-ում: Շատերը այնտեղ սնվելու հանգամանքը միայն դիտարկում են իբրև քաղաքական դիրքորոշման արտահայտչաձև: 2012 թ. հունիսին պարզ դարձավ, որ հավի սենդվիչների շարքը մեծապես նպաստել էր այն կազմակերպություններին, որոնք դեմ էին ԼԳԲՏ (լեզբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց: Chick-Fil-A-ի գործադիր տնօրենը այդ ժամանակ մի շարք հայտարարություններ արեց, որոնցից պարզ դարձավ, որ ինքն ու իր կազմակերպությունը դեմ են միասեռական ամուսնություններին: Սա մեծ բոյկոտ առաջացրեց ԼԳԲՏ անձանց շրջանում: Այս բոյկոտին հակադարձեցին պահպանողականները, ովքեր այնքան հեռուն գնացին, որ անգամ հնարեցին Chick-Fil-A-ի գնահատման օր` ռեստորանի քաղաքական դիրքորոշումը ողջունելու համար: Կազմակերպությունը շուտով հայտարարեց, որ ինքը քաղաքական պահպանողական հայացքները թողնում է քաղաքական գործիչներին և դադարեցրեց հակաԼԳԲՏ կազմակերպություններին տրվող բոլոր նվիրատվությունները: Այնուամենայնիվ, սկանդալն իրենն արեց: Ներկայումս քիչ ԼԳԲՏ անձինք են այս ռեստորան գնում, այն էլ միայն այն դեպքում, երբ այլընտրանք չունեն:

9. Աջիսեն Ռամենի ապուրի սկանդալը

ramen

Ֆասթ ֆուդի ամենահաջողակ կազմակերպությունները ունեն ֆիրմային կերակրատեսակ, որոնց շնորհիվ նրանք մրցակիցներից առաջ են անցնում: Աջիսեն Ռամենի` չինական ֆասթ ֆուդի ռեստորանների շարքի համար այդ կերակրատեսակը նրանց ապուրն էր: Այստեղի ճաշացանկում կենտրոնական տեղ էր զբաղեցնում լապշայով ապուրը: Նրանց գաղտնիքն այն էր, որ ամեն բաժին ապուրի բաղադրության մեջ մտնում էր խոզի ոսկորների արգանակ: Այդ արգանակը նրանց գաղտնի բաղադրատոմսն էր: Նրանց ամբողջ շահույթը ստացվում էր դրանից:  

2011 թ.-ին ԶԼՄ-ները բացահայտեցին, որ նրանց ապուրի հիմքում ընկած էր ոչ թե խոզի ոսկորների արգանակը, այլ կոնցենտրատներ ու համեմունքներ: Այս բացահայտումը վանեց նրանց հաճախորդներին և նրանց բիզնեսն անկում ապրեց:

Սակայն ընկերությունը շարունակ պնդում էր, որ նրանց ապուրը սննդարար է, իսկ բացահայտումը վերաբերում է ոչ թե իրենց ապուրին, այլ կոնցենտրատներով հագեցած ճաշատեսակին: Աջիսեն Ռամենը դեռ աշխատում է, սակայն այն չունի նախկին վարկանիշը:

8.Բուրգեր Քինգի (Բուրգերի արքա) ձիու մսից բուրգերները

bk

Երբ մենք ճաշում ենք համբուրգերների կետում, ոչ մի երաշխիք չկա, որ ինչ-որ զայրացած աշխատող չի թքել մեր բուրգերի մեջ նախքան այն մեզ մատուցելը: Եթե անգամ թքած չլինի, միևնույնն է, բուրգերը կարող է հագեցած լինել անցանկալի նյութերով: Երբ 2013 թ.-ին ձիու մսի սկանդալ բարձրացավ Եվրոպայով մեկ, ԱՄՆ-ում հիմնադրված արագ սննդի ընկերությունները համեմատաբար անվնաս մնացին: Ֆինդուսը, որի մի կերակրատեսակի պատճառով էլ բարձրացել էր ողջ սկանդալը, միանգամից սկսեց փչոցները, թե իրենց մոտ նման սննդատեսակ չկա: Այնուամենայնիվ, «Բուրգեր Քինգը» ամենաշատը զայրացավ: «Բուրգեր Քինգի» ղեկավարությունը հայտարարեց, որ իրենց մոտ վաճառվող բուրգերները ոչ մի գրամ ձիու միս չեն պարունակում: Այնուամենայնիվ, հակառակ իրենց պնդումներին, թեստի արդյունքում շուտով պարզվեց, որ այն բուրգերներում, որոնցում իբր թե բացառապես տավարի միս էր օգտագործված, իրականում պատրաստված էին ձիու մսով: «Բուրգեր Քինգին» փրկեց իրենց արագ արձագանքը. նրանք անմիջապես խզեցին բոլոր կապերը այն ընկերության հետ, որն իրենց ձիու մսով կարկանդակներ էր մատակարարում: Դրանից հետո նրանք սրտանց ներողություն խնդրեցին իրենց սպառողներից և շարունակեցին իրենց առևտուրը սովորականի նման: Թեպետ սա ինչ-որ չափով փրկեց նրանց, շատ մարդիկ կարծում են, որ միայն սա բավական չէ: Ընկերությունը շատ քիչ տեղեկատվություն տվեց հանրությանը: Ամենավատն այն է, որ նրանք չառաջարկեցին որևէ փոխհատուցում այն մարդկանց, ում բուրգերները նրանք պատրաստել էին ձիու մսից:

7. Դոմինոյի յութուբյան սկանդալը

dominos

Երբեմն ընկերությանը ճգնաժամի մատնելու համար բավական է սխալ մարդկանց վարձել: «Դոմինոյի պիցցան» շատ մեծ դժվարությամբ հասկացավ սա 2009 թ.-ին, երբ նրա աշխատակիցներից ոմանք նկարահանեցին մի տեսանյութ, որում նրանցից մեկը հում սննդամթերք կոխեց սեփական քթի մեջ, իսկ հետո հանեց դրանք ու դրեց այն ճաշատեսակի մեջ, որ նրանք պատրաստում էին հաճախորդի համար: Նրանք տեսանյութը տեղադրեցին Յութուբում, որտեղ էլ այն ինտերնետային հիթ դարձավ:

Ռեստորանն անհապաղ գտավ, հեռացրեց և պատասխանատվության ենթարկեց բոլոր մեղավորներին: Սակայն դրանից հետո ռեստորանների ցանցը շատ անհաջող եղանակով փորձեց հաղթահարել սոցիալական մեդիայի ճգնաժամը: Նրանք որոշեցին ուղղակի լռել պատահածի մասին: Հաշված օրերի ընթացքում նրանց վարկանիշն անկում ապրեց: Չնայած ընկերությունը հետագայում սկսեց օգտվել Թվիթերի և առհասարակ սոցիալական մեդիայի ընձեռած հնարավորություններից, որոշ մարդիկ ասում են, որ մինչև այժմ էլ այն դեռևս չի հաղթահարել ճգնաժամը:

6. «Պիցցա հաթի» առաքումը

pizzzzzza hut


2011
-ին «Պիցցա հաթի» առաքման համակարգում աշխատող վարորդը կարճ ժամանակում դարձավ ամենաանցանկալի մարդը, որ կարող էր սպառողներին ուտելիք առաքել: Երբ այն հաճախորդը, որին նա առաքում էր պատվերը, չուներ գումար թեյավճարի համար, վարորդն ինքը որոշեց թեյավճար թողնել և միզեց նրա շքամուտքին:

Հաճախորդն անշուշտ դժգոհ էր շքամուտքի մոտ առաջացած «դեղին լողավազանից» և որոշեց հանրային հնչեղություն տալ պատահածին: Նրա բնակարանի կառավարիչը որոշեց տեղական հեռուստաընկերությանը տրամադրել եղածի մասին վկայող տեսագրություն, և այն դարձավ հայտնի պատմություն:

«Պիցցա հաթ» ռեստորանի մենեջերը ամեն ինչ շատ ճիշտ արեց: Նա հենց սկզբից համագործակցաբար էր տրամադրված: Նա անգամ անձամբ այցելել է հաճախորդին և խնդրել է իրեն ցույց տալ տեսագրությունը: Դրանից հետո նա վռնդել է վարորդին: Հետագայում վարորդն ինքն էլ այցելել է հաճախորդին, ներողություն խնդրել և մաքրել իր ետևից թողած կեղտոտությունը:

5. «Սթարբաքս» սուրճը

starb

«Սթարբաքսում» ամեն ինչ սկսում է ջրից: Անհնար է սուրճ կամ որևէ այլ ըմպելիք պատրաստել առանց ջրի: Այսպիսով, շատ կարևոր է, որ այն մաքուր լինի: Սակայն Հոնգ Կոնգի «Սթարբաքսի» մենեջերը միանգամայն այլ կարծիք ուներ: Այն ջուրը, որով նա սուրճ էր պատրաստում, հոսում էր մոտակա լոգարանի ծորակից: Թեպետ ծորակն ինքնին համեմատաբար մաքուր էր, միայն այն հանգամանքը, որ այն պահվում էր կեղտոտ լոգարանում, արդեն բավական էր, որ սկանդալի ալիք բարձրանար: Սկանդալը իր հետքը թողեց ընկերության վարկանիշի վրա: 

4. «Սաբվեյի» ֆութլոնգները (footlong -մի ոտնաչափ, մոտ 30 սմ)

subway
Ֆասթ ֆուդը կարող է անառողջ լինել: Այն կարող է պատրաստված լինել հակասանիտարական պայմաններում: Սակայն կա մի ոսկե օրենք, որ երբեք պետք չէ խախտել: Ֆասթ ֆուդը պետք է մեծ լինի. չէ՞ որ մարդիկ ակնկալում են, որ իրենց մատուցվող սննդատեսակը նույնքան մեծ և առատ կլինի, որքան որ այն ներկայացվում է գովազդում: Սակայն որոշ ընկերություններ այլ կերպ են մտածում:

Ավստրալիական «Սաբվեյ» ընկերության մի հաճախորդ որոշեց չափել իր սենդվիչը: Պարզվեց, որ այն իրականում շատ ավելի փոքր է, քան ասվում էր գովազդում: Ընկերությունը փորձեց արդարանալ` ասելով, որ սա հենց այդ մի սենդվիչի պատրաստողի սխալն է, սակայն հետագայում նշեց, որ «ֆութլոնգ» բառը պարզապես սենդվիչի անվանումն է և ոչ թե չափը: Սա հետաքրքիր բացատրություն էր, քանզի ընկերությունը միշտ հակառակն է պնդել: Հետագայում նրանք դադարեցին արդարանալ և ուղղակի լռեցին դեպքի մասին:

3. «Արբիի»` մատով սենդվիչը

arbys
2012
-ին մի անբախտ միչիգանցի պատանի մի այնպիսի համային զգացողություն ապրեց, որ հաստատ դեռ երկար կհիշի: Նա հանգիստ վայելում էր իր համեղ սենդվիչը «Արբիի» սննդի կետում, երբ հանկարծ նրա ատամի տակ ընկավ ինչ-որ տարօրինակ և ռեզինային բան: Երբ պատանին հանեց բերանից սենդվիչի այդ մասը, նա սարսափով հայտնաբերեց, որ դա մարդկային միս էր: Ռեստորանի աշխատակիցը պատահաբար կտրել էր իր մատի մի մասը և լքել էր ռեստորանի տարածքը առանց որևէ մեկին այս մասին ասելու: Ինչ-որ կերպ այդ կտրված մասը հայտնվել էր սենդվիչի մեջ, որն էլ հրամցվել էր հաճախորդին: Թեպետ «Արբի» ռեստորանի աշխատակազմը անմիջապես ներողություն խնդրեց, նրա վարկանիշն ընկավ:

2. «Մակդոնալդսն» ու երեխաները

mcdonalds

Երեխաները մեր ապագան են, իսկ ապագան ավելի պարթև է, քան երբևէ եղել է: Զարգացած երկրներում երեխաների ճարպակալման հավանականությունը բավականին բարձր է. վտանգը ակնառու է: Միայն ԱՄՆ-ում երեք երեխաներից մեկն ունի ավելորդ քաշի խնդիր: Բոլոր ֆասթ ֆուդի ընկերությունները ուրախությամբ սպասարկում են երեխաներին: Սակայն «Մակդոնալդսը» հատկապես երեխաներին գրավելու վրա է կենտրոնանում իր բոլոր գովազդներում: Նրանց «Ուրախ կերակուր» (Happy Meal) կերակրատեսակը ամենահայտնի մանկական սնունդն է: «Մակդոնալդսը» տարեկան տալիս է 15 միլիարդ խաղալիք` այսպիսով փորձելով ֆասթ ֆուդով սնվողների շարքերը համալրել ավելի շատ երեխաներով: «Մակդոնալդսին» փորձում են հասկացնել, որ այն պետք է պատասխանատվություն ստանձնի երեխաների ճարպակալման համար: Սակայն «Մակդոնալդսը» դեռևս ականջ չի դնում այս խոսակցություններին: Այնուամենայնիվ, եթե օբյեկտիվ լինենք, պետք է նշենք, որ «Մակդոնալդսը» իր «Ուրախ կերակուր» արտադրատեսակը պակաս վնասակար է դարձրել: Ներկայումս այս կերակրատեսակի հետ գազավորված ըմպելիքի փոխարեն մատուցվում է կաթ, ավելացվել է նաև կտրատված խնձորը:

1. Տակո Բել

taco bell

«Տակո Բելի» պատմությունը կապված է զայրացնող փաստերի հետ, որոնց մի մասն ուղղակի տարօրինակ է, իսկ մյուս մասն էլ` սարսափելի: Նրանց տակոյի (կարկանդակի տեսակ) արտաքին շերտը պատրաստված էր գենոմոդիֆիկացված հումքից: Պարզվել է նաև, որ նրանց օգտագործած տավարի մսի միայն 36 տոկոսն է իրականում տավարի միս: Այս ընկերության անունը կապվում է բազմաթիվ հիվանդությունների հետ, որոնք առաջացել են այս ռեստորոնում մատուցվող սննդատեսակներից: Եղել է անգամ մահվան ավարտով դեպք: Երեք մարդ սննդային թունավորումից մահացել է, իսկ 200 մարդ էլ ստամոքսային լուրջ խնդիրներ է ունեցել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել