Aravot.am-ը գրում է.

Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ մղված պատերազմում նահատակվել է Շիրակի մարզի Արփի համայնքի 26-ամյա բնակիչ Ֆիրդուս Հովսեփյանը։

Նա մոտ վեց տարի է՝ ծառայում էր ԱԱԾ զորքերում, դպրոցն ավարտելուց վեց օր անց մեկնել է բանակ, որից հետո էլ որոշել է հայրենիքին ծառայել իր աշխատանքով։ Ֆիրդուսը տան ավագ զավակն է, ունի  իրենից փոքր եղբայր ու քույր։  Նա 21 օր շարունակ մասնակցել է թեժ մարտերի։

Aravot.am-ի հետ զրույցում հերոսի քեռու դուստրը՝ Վարդիթեր Հովհաննիսյանը պատմեց, որ նա յուրահատուկ սեր ուներ շախմատի նկատմամբ, այս ոլորտում փայլում էր․ միշտ մասնակցել է մրցումների։ Բացի այդ, մասնակցել է նաև բասկետբոլի մրցումների, նույնիսկ մրցանակներ ունի։ Ըստ Վարդիթեր Հովհաննիսյանի, Ֆիրդուս Հովսեփյանը սպորտային կազմվածք ուներ, բայց ոչ մի տեղ չէր մարզվել։

Նա նաև շատ էր սիրում պարել, հարսանիքներին ոչ մի վայրկյան չէր նստում․ կենսախինդ, աշխատասեր, մեծահոգի, ճշմարտախոս, հավասարակշռված ու խաղաղասեր բնավորությամբ երիտասարդ էր։ Վարդիթեր Հովհաննիսյանի ասելով, եթե Ֆիրդուսը որևէ մեկի վիճաբանած լիներ, ամեն ինչ կաներ հաշտվելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել