Tert.am-ը գրում է.
Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավն իրականացնողներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեցին, որ լճում անցած տարվա համեմատ փոքր չափերի ձկների աճ են նկատել:
«Այս տարի հիմնական գործերը կատարվել են Սևան ազգային պարկի հետ, Լճաշենի տարածքում նկարահանումներ ենք արել, որտեղ նկատել ենք շատ փոքր ձկներ, այս տարի շատ ենք տեսել այդ փոքր ձկներից, դա լավ երևույթ է»,- ասաց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) սուզորդ Ստեփան Կոջայանը:
Խոսելով Սևանա լճի ստորջրյա չորրորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակների ու արդյունքների մասին՝ նա նշեց, որ կենտրոնը հիմնել են անցած տարի՝ իրենց երեք տարվա փորձից հետո:
«Առաջին հերթին մեր նպատակը այն է, որ չենք ուզում անկապ սուզվել և որոշել ենք նկարահանել ջրի հատակը, մյուս նպատակը սուզումները՝ որպես սպորտ զարգացնելն է, հաջորդ նպատակն է տեղեկացնել, թե ինչ կա ջրի տակ, ինչպես անել, որ ջուրը մաքուր լինի և այլն»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն էլ ասաց, որ, իհարկե, մանրաձուկ կա այսօր, բայց, ցավոք, Սևանա լճում վերջին տարիներին հայտնվել են երկու ձկնատեսակներ (ամուրյան չեբաչոկ, հայկական տառեխիկ ), որոնք անցանկալի են Սևանա լճի համար, քանի որ դրանք ուտում են մանրաձկներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ