Tert.am-ը գրում է․
«Արմենպրես»-ի տեղեկությունները հաստատում են ավելի վաղ «Առավոտ»-ի տարածած լուրը, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000 թվականներին:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/11/20/tonoyan/3447815
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել