Կապիտուլյացիայից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է՝ իրենից բացի բոլորին մեղավոր կարգելու համար և առաջին հերթին պաշտպանության նախարարին։ Եվ պատահական չէր, որ վերջին շրջանում հիստերիկ հակաքարոզչություն էր սկսվել իշխանության կողմից Դավիթ Տոնոյանի դեմ։ Միայն հիմարը չէր տեսնում այս սցենարը։ Տոնոյանը, կարծում եմ, նույնպես տեսավ և հրաժարվեց մասնակցել այդ ֆարսին։

Անշուշտ, կատարվածի վերաբերյալ հարցերը շատ են, եւ ամեն պաշտոնյայի պատասխանատվության մասնաբաժինը դեռ հետազոտման առարկա է լինելու։ Մենք դեռ ականատեսն ենք լինելու բազմաթիվ բացահայտումների, սակայն կա մեկը, ով միանշանակ ու ամբողջությամբ է պատասխանատու, բայց անընդհատ փորձել է, փորձում է եւ փորձելու է դրանից խուսափել։ Չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու պիտի հեռանաս։

#գնա_որ_ապրենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել