Իսկ գիտե՞ք՝ հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին ով է։ Նա Շուշվա իմ հարևանն է։ Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին։ Վերջին պահին դիահերձարանում են միայն նկատել, որ կենդանի է, ու չեն հերձել։ Բայց, ազգային դժբախտությունից զատ, այստեղ կա նաև այս պետության հիմքերը տարիներ շարունակ կրծած սոցիալական անհավասարության մոտիվը։ Բանն այն է, որ ծերունու եղբայրը դեռ պատերազմի տարիներից Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, ու չգիտես ինչու, չնայած ծերունու հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներին, նա ապրում էր մենակ, մեր շենքի առաջին հարկում՝ մի անմխիթար տան մեջ, իսկ ժամանցի միակ ձևը շենքի մուտքի աթոռակին նստելն էր։
Ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/3618863838160075
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել