Sport.am-ը գրում է.
Երևանի «Ուլիսի» նախկին կիսապաշտպան Արամ Բարեղամյանը պայմանագիր է կնքել «Արարատի» հետ: Պայմանագիրը նախատեսված է մինչ 2014թ-ի մայիսը:
Բարեղամյանը «Բանանցի» սան է, նախկինում հանդես է եկել «Բանանցի» հիմնական ու դուստր թիմերում, Մ-21 հավաքականում: 25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Ուլիսն» էր:
Հիշեցնենք, որ «Արարատը» վերջին փուլում համալրվել էր 3 սերբ ֆուտբոլիստներով՝ հարձակվող Ալեքսանդր Ռակիչով, հենակետային կիսապաշտպան Դարկո Բոնձիչվ ու կենտրոնական պաշտպան Միլոշ Ստեմանկովիչով:
Ինչպես հայտնում են ակումբի մամուլի քարտուղարությունից՝ չի՛ բացառվում, որ մինչ տրանսֆերային պատուհանի փակումը հնարավոր են նաև նոր համալրումներ, սակայն անուններ առայժմ չեն հրապարակվի, քանի որ ակումբի որդեգրած քաղաքականությունը թելադրում է ինֆորմացիայի բարձրաձայնում միմիայն կայացած փաստի թեմայով: