Այ ջեբկիր հողատու, լրիվ մտքերդ սպառվել են, հիմա էլ Դավիթ Շահնազարյանի ներկայացրած Արցախի հարցով ճանապարհային քարտեզն ես գողացել ու որպես քոնն ես ներկայացնում։ Գիտեի, որ գանձագող ես, դառնում ես նաեւ գրագող։
Այ ջեբկիր հողատու, դու չես կարող այդ քարտեզն իրականացնել, որովհետեւ չես հասկանում`այնտեղ ինչ է գրված։ Դու անցած 2,5 տարում ամեն ինչ արեցիր, որ այս արհավիրքն իրականություն դառնա, հիմա ուզում ես հետեւանքները վերացնե՞ս։ Դու չես հասկանում, թե ինչ է նշանակում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթաց, չես հասկանում`ինչ է նշանակում արցախցու հայրենի օջախ, եւ այդ պատճառով էլ ոչինչ չես կարող անել։
Այ ջեբկիր հողատու, այս ծրագիրը գործ անելու մասին է, ոչ թե սելֆի անելու, «դըմփ, դըմփ, հու»-ի, շանտաժով փող կպցնելու ու պարգևավճարների։ Քո արտագրած տեքստում քեզ հոգեհարազատ ու հասկանալի ոչինչ չկա։
Դեպրեսիայի մեջ էիր, որովհետեւ քանի օր է բունկերում թաքնված էիր ու ոչ մի տուփ ծխախոտ ու ոչ մի հատ ՕՍԱ-ԱԿ չես կարողացել ծախել, իսկ հիմա ոգեւորվեցիր, որովհետեւ հնարավորություններ տեսա՞ր։ Քեզ թվում է, թե վերականգնման ծրագրի անվան տակ էլի կարող ես կլուբնիկ նաղդել, ու մեր զինվորի համար պրոտեզներ պատվիրել ու էլի թուրքերին ու լիբիացի տեռորիստներին ծախե՞լ։
Թույլ չենք տալու, հեռացի´ր, թույլ չենք տալու, որ մեր երկիրը լիովին կործանվի։ Ասում ես՝ դու ես պատասխանատու։ Իմացիր, ինչքան ուշ ես հեռանում, այնքան ավելի շատ է ավերվում երկիրը։ Ինչքան ուշ հեռանաս, այնքան ավերի համար քո պատասխանատվությունն է մեծանալու:
Հ․Գ․ Այ ջեբկիր հողատու, «Հայաստան» հիմնադրամի փողերը ինչո՞ւ գողացար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3691118967615867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել