PanARMENIAN.Net-ը գրում է.

Պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ցուցակը նվազման միտում ունի, այնտեղ կան զինծառայողներ, որոնք ողջ են և առողջ, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Անհետ կորածների ցուցակը նվազման միտում ունի։ Ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք ողջ-առողջ են ուղղակի հաշվառման առումով ամեն ինչ սխալ է եղել»,- ասել է նախարարը։

Տոնոյանը նշել է նաև, որ ՊՆ-ում հանձնաժողով կա, որը լայնածավալ աշխատանք է կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՌԴ խաղաղապահների հետ՝ անհետ կորած զինծառայողների հարցով։

Նախարարը նաև նշել է, որ աշխատում են նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել