Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք Է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել Է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ կալանք դնելը եւ հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել