Aravot.am-ը գրում է․
2020 թ. նոյեմբերի 17-ին, Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց 5 բանաձև Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին։ Բանաձևերում խորհրդարանը դիմում է կառավարությանը նպաստել, որպեսզի Եվրամիության և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները ներգրավվեն Արցախում։
Երկու բանաձև առաջարկում է կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական ոճրագործության պատասխանատուների նկատմամբ։ Մի այլ բանաձև եվրոպական մակարդակով զենքի մատակարարումը Թուրքիային դադարեցնելու մասին է։ Ստորև համառոտ զեկույց հոլանդերենով բանաձևերի մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.aravot.am/2020/11/17/1152705/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել