Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթից հետո պարզ է, որ նոր ընտրություններն անխուսափելի են: Դիմում եմ մեր քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին` թե՛ գործող, թե՛ հին և թե՛ նոր: Հասկանում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակն իշխանությանն գալն է և այդ իշխանության միջոցով իր քաղաքական ծրագրերի իրականացումը: Բայց... Խնդրում եմ էս երկու օրը շտապ կարդացեք (ով կարդացել է, վերընթերցեք) Եվգենի Շվարցի «Վիշապը» պիեսը ( շատերին այն ծանոթ է «Убить дракона» անվանումով, որովհետև այդպես է կոչվում ֆիլմը): Կարդացեք և ականջներիդ օղ արեք մինչև ձեր կյանքի վերջ: Որովհետև, եթե մերօրյա «հերոսներն» այդքան ինքնասիրահարված և անգրագետ չլինեին, այսօր այսքան անփառունակ չէին ավարտի իրենց սրընթաց, բայց շատ կարճ քաղաքական ճանապարհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: