Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին
ՀՀ գլխավոր դատախազին
ՀՀ ԱԱԾ տնօրենին
Հարգելի պարոնայք
Սույն թվականի նոյեմբերի 17֊ին ՀՀ ԱԺ "Իմ քայլը" խմբակցության անդամ, ով ի պաշտոնե հանդիսանում "Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող" քննիչ հանձնաժողովի նախագահը ԱԺ֊ում (կամ այլ վայրում բայց միանշանակ Երևան քաղաքում) հայտարարել է, որ պատրաստվում հրապարակել ի պաշտոնե իրեն հայտնի դարձած պետական, ռազմական ու ծառայողական գաղտնիք։ Խնդրում եմ ուսումնասիրել սույն հաղորդմանը կից տեսանյութը և հարուցել քրեական գործ։
Հ.Գ. Հուսով եմ սույն հանցագործության սուբյեկտը մինչ պատերազմը սկսելը դեռևս չի հասցրել իրագործել իր հանցավոր նպատակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել