«ԻՆՔՆԱՆԿԱՐ». Հոգեբանական ԹեստVemard.com-ը գրում է.

Մաքուր թղթի վրա նկարեք ինքներդ Ձեզ՝ ինչ-որ աշխատանքով զբաղված։ Դուք կարող եք նկարել Ձեզ մենակ կամ Ձեր ընտանիքի անդամների հետ, կամ էլ սւշխատանքային, ուսանող ընկերների հետ։
Փորձեք պատկերել մարդկանց ամբողջությամբ, մի նկարեք ծաղրանկար կամ հարթ ուրվագիծ։ Մեկնաբանությունը կարդացեք նկարելուց հետո։Պետք է նկարել միայն մատիտով։

Մեկնաբանություններ

Գլուխը

Նկարի մեջ մեծ գլուխը սովորաբար ենթադրում է մեծ ինտելեկտուալ հավակնություններ կամ դժգոհություն իր ինտելեկտից։
Փոքր գլխով նկարը սովորաբար արտացոլում է ինտելեկտուալ կամ սոցիալական ոչ ադեկվատության զգացում։

Աչքերը

Նկարի մեջ մեծ աչքերը ցույց են տալիս կասկածամտություն, դրսևորում են  նույնպես մտահոգվածություն և զգացմունքայնություն հասարակական կարծիքի նկատմամբ:
Երկար թարթիչներով աչքերը ցույց են տալիս պճնամոլություն, ես-ի ցուցադրում։
Փոքր կամ փակ աչքերը ցույց են տալիս ինտրովերսիայի միտում։

Բերանը

Ընդգծված բերանը ենթադրում է խոսքի հետ կապված հնարավոր դժվարություններ:
Բերանի բացակայությունը նշանակում է կամ դեպրեսիա, կամ շփման մեջ անաշխուժություն:
Խեղկատակի բերանը նշանակում է հարկադրված սիրալիրություն։

Ատամները
 ` ագրեսիվություն

Ականջները  և քիթը

Մեծ ականջները ենթադրում են քննադատության նկատմամբ զգացմունքայնություն, փոքր ականջները նշանակում են ձգտում չընդունելու ոչ մի քննադատություն:
Քթի շեշտվածությունը ենթադրում է սեռական պրոբլեմի առկայություն։ Քթանցքների ընդգծվածությունը փաստում է ագրեսիայի հակվածության մասին։

Ձեռքերը

Ձեռքերը խորհրդանշում են անձի շփումը շրջապատող աշխարհի հետ։ Կաշկանդված ձեռքերը ենթադրում են խիստ, փակ անձնավորություն։
Թույլ թողած ձեռքերը ենթադրում են  ֆիզիկական կամ հոգեբանական թուլություն, խնամք, կախվածության պահանջմունք:
Երկար, ուժեղ ձեռքերը ենթադրում են ամբիցիա (ինքնասիրություն, փառամոլություն) արտաքին աշխարհի տարբեր իրադրություններում ուժեղ ներքաշվածություն։
Շատ կարճ ձեռքերը  կամ ձեռքերի բացակայությունը ենթադրում են անհամապատասխանության զգացում: Ձեռքերը մեջքին կամ գրպանների մեջ՝ նշանակում է մեղքի անվստահության զգացում։
Ձեռքը, որը նման է ձեռնամարտիկի ձեռնոցի, նշանակում է ագրեսիայի արտամղում։
Եթե ձեռքի մատները հինգից ավել են, նշանակում է ագրեսիվություն կամ ամբիցիա։ Բռունցք արած արտահայտում են խռովարարություն, բողոքարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել