Պատերազմներն այդպես են լինում` մե՛կ հաղթում ես, մե՛կ պարտվում: Բայց արժանապատվությունը միշտ պետք է պահել: Դա չափազանց կարևոր է: Եվ հենց դրա համար եմ այսօր երեկոյան` ժամը 17:00-ին, գնալու Ազատության հրապարակ:
Գնալու եմ, որ հայ ոստիկանը, ԱԱԾ աշխատակիցը, զինվորը, մեր ողջ հանրությունը չդառնա հոգեպես անհավասարակշիռ, ազգը պառակտող, հողեր հանձնող վարչապետի գերին:
Գնալու եմ, որպեսզի հնարավոր լինի գոնե թե մի քիչ մեղմել խայտառակ կապիտուլյացիայի հետևանքները մեր ազգի համար: Գնալու եմ, որպեսզի Արցախս մեջքն ուղղելու գոնե փոքրիկ հնարավորություն ունենա ապագայում: Գնալու եմ, որպեսզի երեխաներիս աչքերին հանգիստ նայելու գոնե չնչին իրավունք ունենամ...
Գնալու եմ, որպեսզի բոլորս միասին կարողանանք պահպանել մեր արժանապատվությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10223371867784626&set=a.10201710054252826&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել