Կապիտուլյացիոն խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում քաղաքական բռնաճնշումները մտան նոր՝ շատ ավելի կատաղի փուլ: Պետական դավաճանություն իրագործած, բայց վարչապետի աթոռին դեռևս ամուր մեխված պետական դավաճանը շարունակում է առանց ամոթի ոչ միայն կառավարել, այլև տանել երկիրը վտանգավոր ցնցումների: Այդ սրիկան ստորաբար շարունակում է բանակը և մեր հերոսներին վարկաբեկելու գործընթացը՝ այս անգամ ռեպրեսիվ ալիքն ուղղելով լեգենդար <<Սիսական>> ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանի դեմ:Հայատյաց Նիկոլի ուղիղ հրահանգով կալանավորված Մինասյանը, ինչպես հարյուր հազարավոր հայրենասեր մարդիկ, իր արդարացի վրդովմունքն էր հայտնել ստորագրված փաստաթղթի առնչությամբ և պահանջել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Սա այն իրավիճակն է, որտեղ շատ ակնհայտ երևում է հայի երկու տարբեր տեսակ՝ թուրքի առաջ սողացող և թուրքին հակահարված տվող: Առաջինը երկրի ղեկավար է՝ վախկոտ պրովոկատոր, երկրորդը՝ արցախյան երեք պատերազմների մասնակից, էությամբ՝ հաղթող, չընկրկող, <<Մարտական խաչ>> երկրորդ աստիճանի շքանշանակիր, արիության մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալակիր և այդպես շարունակ: <<Երկաթ>> անունը ստացած Աշոտ Մինասյանի մեդալների ընդհանուր քաշը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի անձնական քաշը: Եվ այս պայմաններում այն, թե ինչպես են իրենց դրսևորում պետական ուժային կառույցները՝ առնվազն տարօրինակ է: Փոխանակ կալանավորելու Նիկոլ Փաշինյանին՝ նրանք ապօրինի պատվերով կալանավորում են Աշոտ Մինասյանին և մյուս ընդդիմադիր հայացքներ ունեցողներին:
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում իմ ընկերոջը՝ գնդապետ Աշոտ Մինասյանին՝ համոզված լինելով, որ ինչպես թուրքի գնդակները նրան չկարողացան ճնշել կամ թուլացնել, այնպես էլ նիկոլյան պատժիչ ապարատը չի կարողանալու նրան կոտրել: Փաշինյանը կախվում է փրփուրներից, ինչը նրան չի փրկելու ո՛չ դավաճանի պիտակից, ո՛չ անփառունակ ապագայի տխուր հեռանկարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել