Կարդալ երեւի արժե...
Տեղական «Ինքնիշխան» գավառամիտը
«Ռուսաստանը պետք է հաշտվի նոր իրողությունների հետ»։
Սա մեր գավառամիտ անգրագետի «փայլուն», «հպարտ», «հպարտագույն» միտքն էր իր անիծյալ իշխանության մեկնարկի ու էյֆորիայի ժամանակ։ Այս միտքը նրան ներշնչել էին իր շուրջ ու իր իշխանության մեջ եղած թուրք սիրող, թուրք ներող «ծայրահեղ ինքնիշխան» սորոսական վարձկանները։ Նրանք, ովքեր ասում էին, որ ռուս խաղաղապահը վատն է, ռուսական բազան պետք է հանվի, նախկինները ռուսի ստրուկ, ռսի սապոգի տակ ճկռած էին, իսկ սա՝ մի այլ տիպի սուվերեն «իջեւանցի փրկիչ» է։ Հետո՝ այդ վարձկանները պատերազմի օրերին դարձան մոլի ռուսամետ, Պուտինի ասածներն էին կիսվում ու հրճվում։ Մ. Սիմոնյանին, Ռ. Բաբայանին, Վլ. Սոլովյովին այլեւս կամ սիրում էին կամ..... ատում էին...ցածրաձայն ։
Հիմա՝ երբ նույն Ռուսաստանը նույն մարդկանց միջոցով ասում է, որ ձեր փոքր երկրի «լեգիտիմ» աղետը ՄԵՐԺԵԼ է ԲոԼՈՐ ավելի հայանպաստ փաստաթղթերը ու մեզ ՀԱՍՑՐԵԼ նրան, որ ստեղծվի այս պատվազուրկ փաստաթուղթը, սորոսական վարձկանները էլի հարձակվել են Ռուսների վրա։ Ապացույցներ՝ դավաճանության, անխելքության դեռ շատ են լինելու։
Իմ մասով ասեմ, որ իմ գիտակցական կյանքում, քաղաքական գործունեության ընթացքում չեմ քծնել Ռուսաստանին ու չեմ երազել Արեւմուտքի մասին։ Աշխատել եմ ամենատարբեր միջազգային կառույցներում՝ իմանալով մեր երկրի լավ ու վատը։ Իսկ դա նշանակում է հասկանալ, որտեղ ես, որ տարածաշրջանում ու որ երկիրն է, որ քեզ փրկելու գոնե ....... շահ ունի։
44 օրյա մղձավանջը ցույց տվեց, որ բոլոր սուտի եվրոպական կառույցները թքած ունեին այն արհավիրքի վրա , որ մեզ հետ կատարվում էր։
44 օրյա մղձավանջը ցույց տվեց, որ մենք ունենք իշխանություն, ում համար հայի կյանքի ԵՐԱԿԸ ավելի պակաս գին ունի քան բրիտանական թագի պաշտպանության տակ գտնվող ադրբեջանական ՆԱՎԹԻ ԵՐԱԿԸ։ Դրա համար անգամ պարտվելուց վերջին վատությունը թուրքին չարեց։ Նավթամուղի չկպավ։ Տերերը կպատժեին։
Նավթի երակը հաղթեց հայի կյանքի երակին ու անաբուռ անհայրենիքը տվեց հայրենիքը։
Այժմ ՝ «Հայաստանը պետք է հաշտվի իրողությունների հետ»։
Իսկ իրողությունն այն է, որ ձեր «չկոռումպացված», «հպարտ» անգրագետը զանգել է Մոսկվա, որ նրանք զանգեն Բաքու ու խնդրեն, որ կոռումպացված, կոմերսանտ, կիրթ ( ձեւակերպումը՝ ն. փաշինյան) Ալիեւը թույլ տա, որ մեր քաղաքացիներն իրենց իրերը հանեն, իսկ իրականում՝ գերեզմանները հանեն, տներն այրեն ոչ թե նոյեմբերի 15-ին, այլ նոյեմբերի 25-ին:
Էսքանից հետո, եթե ինքն ամոթից գետինը չի մտել, էդ «գերագույն գլխավոր հպարտին» հարցրեք, դու էդ թղթի գոնե 1-ին կետը կարդացե՞լ էիր։ Իսկ գուցե «փայլուն» ռուսերենիդ պատճառով կարդացել էիր, բայց չէի՞ր հասկացել։
Այդ փաստաթղթում մենակ մի լավ կետ կա՝ ռուս խաղաղապահները։ Շնորհակալություն հայտնեք, որ իրենք ապահովելու են ոչ միայն Արցախից մնացած կտորի, այլեւ Հայաստանի անվտանգությունը։ Ռուսաստանի նախագահն էլ պահում է վանքերն ու եկեղեցիները։ Մնացած լավ բաները պիտի բերի նա ով կարող է։ Իսկ դուք՝
Հ.Գ. Ձեր տան երկու պատը քանդած արհեստավորին վստահելու եք տան մյուս երկու պատի կանգուն մնալը։ Հա՞
Հ.Գ. Ստորացման, Նվաստացման, խայտառակ պարտության խորհրդանիշը, թուրքի առաջ ծառա դարձածը պիտի գնա «փառապանծ» հաղթանակ բերի։ Հա՞
Հ.Գ. Աթոռին կառչած ոչնչից «ամեն ինչ հայի համար» ե՞ք ակնկալում։ Հա՞
Հ.Գ. Հանրայինի էժանագույն մանիպուլյատորներին եք ուզում հավատալ, որտեղ 44 օր հաղթում էիք։ Հա՞
Մի կողմ դրեք ձեր վախերը, խոստովանեք սխալները, ( ես դա արել եմ) հանուն ձեր կյանքում եղած ամենալուսավոր կետի գտե՜ք նրան, ով խորությամբ հասկանում է՝ ինչ է կատարվել, կարող է բան փոխել, երկիրը շտկել ու ամենակարեւորը՝ ուզում է դա անել։
Դժոխք դարձրած երկրի համար պատասխանատվություն ստանձնելը հեշտ չէ։ Եթե անունդ Փաշինյան Նիկոլ չէ։ Եթե դու դժոխքի սցենարիստը չես։