Մինչև հիմա կան մարդիկ, ովքեր ասում են՝ ռուսը մեզ դավաճանեց։ Այսինքն, չեն տեսնում գլխավոր դավաճանին, փորձում են մեղքը գցել մի օտար պետության վրա, որն էսօր եկել, մեր վանքն ա ուզում փրկի։
Անկեղծ եմ ասում, եթե ես լինեի ռուսի փոխարեն ու իմ շահն այստեղ չլիներ, 1 վայրկյան անգամ օգնության ձեռք չէի մեկնի հայերին, որ հասկանային, թե իրականում դավաճանելը ոնց ա լինում։
Եվ կներեք, ռուսը մեզ ամենևին էլ պարտավոր չէր օգնելու։ Մեր փառապանծ կառավարությունը, որին ձայն է տվել 885 հազար մարդ, ռուսի դրոշ վառողին դրել էր իր մամլո խոսնակ ու մարզպետ, Ռուսաստանի դեսպանատան վրա ձվեր նետող անմեղսունակ տականքներին՝ հանրային խորհրդի նախագահ ու դրա տասովչիկ, ում էնքան էին աճացրել, որ մտավոր հետամնացից դարձել էր ՀՀ Սահմանադրություն գրող։ Ռազմաբազայի դեմ ցույցեր անողներին` նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, Պուտինի վրա բոցեր անողին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, որին հետո ուղարկում էր ՀԱՊԿ-ի նիստին ու ռուսները ստիպված էին սրա հետ նույն սեղանին նստել։
Նիկոլն ու Արայիկը չլսեցին ռուսի խնդրանքն ու Ռուսաստանում պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարված Սամվել Բաբայանին ու Մասիս Մայիլյանին Արցախում բարձր պաշտոնների դրեցին։
Աշխարհով մեկ խայտառակեցին ռուսի ստեղծած ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին, նրան դարձնելով տռուսիկ-մայկա գողացող, ինչը այդպես էլ չապացուցեցին, բայց դա չխանգարեց 1 տարի շուտ հետ կանչել էտ մարդուն ու խայտառակել էտ կառույցը։
Պոակներով էլ վիդեոներ էին սարքում ու տարածում Պեռֆեկտ թիվիներով՝ «Նիկոլը չոքցրեց Պուտինի», «Նիկոլի ապտակը Պուտինին չուշացավ» ու նման անասնագույն վերնագրերով։ Հորթի հրճվանքով նայում էիք։
Էլ չասած էն խայտառակություն Ռուբեն Ռուբինյանի ու Հովհաննես Իգիթյանի՝ ԵԱՀԿ-ում ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքին դեմ քվեարկելը։
Իրականում էս անմեղսունակությունների ցանկն անվերջ կարելի ա շարունակել։ Էն, ինչ 2,5 տարի արվել ա Ռուսաստանի դեմ, ուղղակի խայտառակություն ա, տարածաշրջանային նյուխի իսպառ բացակայություն կամ դիտավորություն։ Դու դնես, 2,5 տարի հնարավոր բոլոր ձևերով ցավացնես ռուսին, քանդես հարաբերությունները, Պուտինի ընկերներին քցեց բերդերը, չխորշելով էտ ընթացքում պարբերաբար ասել, որ Ռուսաստանի հետ փայլուն հարաբերություններ ունենք, հետո, հենց պատերազմ լինի, վազես մոտը, ասես՝ օգնի՞։ Երես եմ ասել է։ Դեռ մի բան էլ լուրեր տարածել, որ ռուսը դավաճանել ա։
Ձեր ուղեղն ա ձեզ դավաճանել, ոչ բարով հայրենակիցներ։ Այ եթե 1 գրամ ուղեղ ունենայիք, երկար չէիք փնտրի դավաճանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել