Այս ամենը սկսվեց նրանից, երբ մեզ հպարտ անվանեցին և դա մեզ դուր եկավ:

Մենք գեթ մենք անգամ չմտածեցինք, որ մեզ հպարտացնում են ոչ թե այն պատճառով, որ մենք այդպիսին ենք, այլ նրա համար, որ իբր այդպիսին մեզ համարելով դառնանք գործիք` ամբողջությամբ օգտագործվելով նրանց կողմից և բավավարելով նրանց շահերը:
Մենք գեթ մեկ անգամ չմտածեցինք, որ հենց հպարտությունն էր առաջին մեղքը, որը գործեց հրեշտակը և սկսեց վերածվել սատանայի:
Մենք գեթ մեկ անգամ չմտածեցինք, որ մեզ հպարտ կոչելով տալիս են օփիումի մի չափաբաժին, որը նախատեսված է մեր անունից և մեր միջոցով մեղք գործելու համար:
Մենք գեթ մեկ անգամ չմտածեցինք, որ ամբոխին միայն կարելի է հպարտ դարձնել, իսկ մարդը միշտ պետք է լինի բանական:
Մենք գեթ մեկ անգամ չմտածեցինք, որ մեզ հպարտ կոչեցին, որ մենք չտեսնենք պատերազմի ֆոնին պոպուլիստորեն լավ քողարկված մահվան երեսը:
Մենք գեթ մեկ անգամ չմտածեցինք, որ հպարտամտությունը դեռ խելք չէ:
Մենք գեթ մեկ անգամ չմտածեցինք...բայց պատասխան տվեցինք ամբողջությամբ մեր հողով, տնով, հայրենիքով ու մեր տղերքի կյանքով:

P.S. ՀՊԱՐՏ ԴՈՒԽՈՎԻՆ մարտակոչ չեմ անում, նա այլևս էական չէ, բայց ողջախոհից մարտակոչ ուզում և ընդունում եմ: Քանի դեռ մենք չենք սովորել ասել ՈՉ, մեր ԱՅՈ-ն երբեք իմաստ չի ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել