ֆիքսեմ այն հնարքները, որոնք հիմա օգտագործվում են տապալված իշխանությունը ձգելու համար՝
1. «Եթե մենք գնանք, կգան հները»։ Բանը, հների հետ աշխատող օլիգարխներից մինչև քուչի տասովշիկ վաղուց արդեն «նորերի» շարքերում են հարմար տեղավորվել, կոռուպցիան էլ սիրուն փաթեթավորում ա ստացել, դրա ձենը դեռ կլսվի։ Կոնցեպտուալ տարբերությունը զուտ դեմքերն են, ոչ մեխանիզմ ա փոխվել, ոչ համակարգ։
2. Ձերբակալվում են ընդդիմախոսները ու առաջնագծից եկածները։ Հիմա Շենգավիթի դատարանում է Աշոտ Երկաթը, որը ըստ պաշտոնական քարոզչության բաց կապով ԱԱԾ գեներալի հետ մահափորձ էր պլանավորում։ Նույն տեղում ժամը 1-ին քննվելու է Արթուր Դանիելյանի խափանման միջոցը դեռ պարզ էլ չի կոնկրետ ինչի համար։
3. ֆեյք օրակարգեր։ Ֆեյք պոստավիկներ Լուսակերտի ուչեբկից։ Ֆեյք Աբաջյանի պապիկներ։ Քֆուրով ռոլիկներ հրապարակում։ Արցախցիների հանդեպ ատելության և բռնության քարոզ։ Մոբը չզորակոչելու պայմաններում մեղադրանքներ «բա ինչի չգնացիք առաջնագիծ»։ Ֆեյք մեղադրանքներ զինվորի, թիկուքի, բոլորի հասցեին։ Բացի սեփական մեղքը խոստովանելուց։
4. Անհասկանալի պաշտոնական հերքումներ։ Թվում ա թե, եթե սկզբից գրես «սա լկտի սուտ է» ու հետո նրբորեն ակնարկես տեքստում, որ էդքան էլ սուտ չի, մարդիկ կֆիքսվեն «լկտի սուտ» բառերի վրա ու էլ չեն խորանա։ Բայց ցավոք մենք խորանում ենք ու պարզում, որ օրինակ հերքելով զոհվածների թվերը Առողջապահության նախարարությունը խոստովանեց էլ ավելի մեծ թիվ։ ՊՆ-ին դեռ կանդրադառնանք։
5. Ադմինիստրատիվ ռեսուրս։ Քանի որ մարդիկ դուրս են եկել փողոց ոչ թե քաղաքական ուժերին աջակցելու, այլ իրենց բողոքը հայրենիքը վաճառելու դեմ հայտնելու, սկսել են հոգեբանորեն ճնշել պետաշխատողներին և արցախցիներին, որ չգնան ցույցերի։
Մյուսները հաջորդիվ։