Yerevan.Today-ը գրում է․

Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և նրան որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ՝ նոյմբերի 14-ին տեղեկացրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:

Այսօր արդեն Yerevan. Today-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի և Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրույցի ժամանակ ՌԴ նախագահն Ալիևին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել