Նիկոլը տեղյա՞կ չէր Դավիթ Տոնոյանի գործունեությունից

Իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը, @military_arm տելեգրամ ալիքը, ինչպես նաև ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ հետաքրքիր բացահայտումներ են արել՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ՝ փաստաթղթերի տեսքով, թե ինչ խայտառակ գործարքներ են կնքվել ՀՀ ՊՆ-ի և որոշ պետությունների գործարարների միջև, որոնցից ամենազավեշտալին "հայ-թուրքական" պայմանագրերն են... Հետաքրքիր է, իսկ եթե այդ գործարքները կնքվել են նախորդների օրոք, ապա ինչու՞ Նիկոլը դրանք չէր բացահայտում կամ ինչու՞ էին դրանք կյանքի կոչվում արդեն այս իշխանությունների օրոք...
Ըստ այս փաստաթղթերը հրապարակողների, Հայաստանից Թուրքիա մատակարարված զինատեսակները հետո հայտնվել են Սիրիայում թուրքամետ ահաբեկչական կազմավորումների ձեռքում...Այսինքն, այն նույն ահաբեկիչների, որոնք Նիկոլի կողմից տանուլ տված երրորդ Արցախյան պատերազմում հազարներով մարտնչում էին մեր բանակի դեմ և վայրագություններ էին գործում Արցախի խաղաղ բնակչության և մեր զինվորների նկատմամբ...
Այս զենքի վաճառքի սկանդալի մեջ ներգրվված անձանց՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին և զենքի վաճառքով զբաղվող՝ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) մի քանի ամիս առաջ ևս մեկ անձ էր անդրադարձել՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով մեղադրել էր Լիբիայում գործող թուրքամետ խմբավորումներին զենք մատակարարելու մեջ, որի պատճառով, ըստ այդ անձի, Պատրոն Դավիթը պերսոնա նոն գրատա է հայտարարվել ՌԴ-ում...
Անմեղության կանխավարկածը չխախտելով ասեմ, որ 99,9 տոկոսով հավատում եմ հրապարակված փաստաթղթերին ու սպասում եմ Հայսատանի վարչապետի աթոռին մխճված անձի բացատրություններին...
Չեմ հավատում, որ սա Դավիթ Տոնոյանի ինքնագործունեությունն է և Նիկոլը չգիտի այս ամենի մասին... Իսկ եթե Նիկոլն ասի, որ տեղյակ չէ, ապա դա նշանակում է, որ ՊՆ-ն հակապետական գործունեությամբ է զբաղվել՝ Թուրքիային զենք է մատակարարել՝ արհամարհելով վարչապետին ու խայտառակելով Հայաստանի իրավապահներին և ԱԱԾ-ին, որոնք դա չեն նկատել...
Իսկ Նիկոլի կողմից այն փաստի ընդունումը, որ տեղյակ է եղել այդ խայտառակություններից՝ ֆանտաստիկայի ժանրից է...
Ամեն դեպքում ազգադավ Նիկոլը հերթական անգամ հայտնվել է սկանդալային նոր պատմության կիզակետում...
Ի դեպ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում նաև ռուսաստանցի հայտնի լրագրող և վերլուծաբան Ռոման Բաբայանի կողմից Նիկոլին ուղղված հարցերի շուրջ, որին Հայաստանի վարչապետը դեռ չի պատասխանել... Համոզված եմ՝ չի էլ պատասխանի... Բայց Ռոման Բաբայանը հաստատ կբացահայտի այն, ինչի մասին ակնակրեց ռուսաստանյան НТВ հեռուսաալիքով հեռարձակվող իր հեղիանակային "Своя правда" թոք-շոուի ժամանակ...
Հ.Գ. Նիկոլն ակտիվորեն զբաղված է այս պատերազմում իր պարտության մեղավորների փնտրտուքով և մեղավորների "նշանակումով"... Առաջին տեղում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն է... Հենց սրանով է բացատրվում այս փաստաթղթերի ջրի երես դուրս գալը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել