Yerevan.Today-ը գրում է.
Yerevan.Today-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ քիչ առաջ մտել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տուն, ով լայն հանրությանը հայտնի է Շերիֆ մականվամբ։
Հիշեցնենք, նա 2012-ին ԲՀԿ խմբակցության կազմով ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր երկու տարի: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա 2014-ին վայր դրեց մանդատը և մեկնեց արտերկիր։
Վերջին տարիներին նա այստեղ էր՝ հայրենի Վեդի քաղաքում էր բնակվում։
Ի դեպ, Շերիֆը այն տարիներին համարվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լավագույն մտեիիմներից մեկը, անգամ պետական համակարգից դուրս մնալուց հետո նա երկար ժամանակ համակարգում էր Վեդու ԲՀԿ ական գրասենյակը։