Analitik.am-ը գրում է.

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին: Այս մասին քիչ առաջ Analitik.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս կինը՝ Լուսինե Հովսեփյանը:

Տիկին Հովսեփյանը նաև ասաց,  որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ են տարել երեխայի համակարգիչն, ինչպես նաև որսորդական հրացանը, որը եղել է առանց փամփուշտների:

«Առավոտյան նախաճաշում էինք, երբ զանգը տվեցին ու մուտք գործեցին մեր բնակարան: Ասացին, որ պետք է խուզարկեն տունը: Ամուսինս պահանջեց, որ ասեն, թե ինչի համար են ուզում խուզարկել, ասացին՝ զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ինչ-որ ձայնագրություններ: Ավտոտնակը, տունը և նկուղն ամբողջությամբ խուզարկեցին»,-ասաց Շիրինյանի կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել