Pastinfo.am-ը գրում է.

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան մեկ ամիս գտնվում էր «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում, հեռացել է այնտեղից: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին:   «Մեր տվյալներով` նա արդեն  հեռացել է օդանավակայանի տարածքից »: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել էր «Շերեմետևո» օդանավակայանի  ներկայացուցիչը: Իսկ փաստաբան Անատոլի Կուչերենան հայտնել  է, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը միայնակ նստել է սովորական տաքսի և հեռացել օդանավակայանից: «Ես նրան ուղեկցել եմ, նա գնացել է անվտանգ տեղ»,- ճշտել է Կուչերենան:   Նրա տեղեկացմամբ` Ռուսաստանում Սնոուդենն արդեն մեկ տարի ժամկետով  ժամանակավոր ապաստան է ստացել: Իր հերթին համացանցային ռեսուրս «Wikileaks»-ը, որն օժանդակում է Սնոուդենին, հաղորդում է, որ նա ստացել է փախստականի կարգավիճակ: «Սնոուդենը Ռուսաստանում հաջողությամբ ստացել է փախստականի կարգավիճակ»-, գրում է  «Wikileaks»-ը «Twitter»-ի միկրոբլոգում:   «Wikileaks»-ը նաև հայտնում է, որ Սնոուդենը «Շերեմետևոյի» տարածքը լքել է այդ համացանցային ռեսուրսի՝ «Wikileaks»-ի ներկայացուցիչ Սառա Հարիսոնի ուղեկցությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել