19:48 , 1 օգոստոս, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ավելի քան մեկ ամիս գտնվում էր «Շերեմետևո» օդանավակայանի տրանզիտային գոտում, հեռացել է այնտեղից: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ին: «Մեր տվյալներով` նա արդեն հեռացել է օդանավակայանի տարածքից »: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել էր «Շերեմետևո» օդանավակայանի ներկայացուցիչը: Իսկ փաստաբան Անատոլի Կուչերենան հայտնել է, որ ԿՀՎ-ի նախկին գործակալը միայնակ նստել է սովորական տաքսի և հեռացել օդանավակայանից: «Ես նրան ուղեկցել եմ, նա գնացել է անվտանգ տեղ»,- ճշտել է Կուչերենան: Նրա տեղեկացմամբ` Ռուսաստանում Սնոուդենն արդեն մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան է ստացել: Իր հերթին համացանցային ռեսուրս «Wikileaks»-ը, որն օժանդակում է Սնոուդենին, հաղորդում է, որ նա ստացել է փախստականի կարգավիճակ: «Սնոուդենը Ռուսաստանում հաջողությամբ ստացել է փախստականի կարգավիճակ»-, գրում է «Wikileaks»-ը «Twitter»-ի միկրոբլոգում: «Wikileaks»-ը նաև հայտնում է, որ Սնոուդենը «Շերեմետևոյի» տարածքը լքել է այդ համացանցային ռեսուրսի՝ «Wikileaks»-ի ներկայացուցիչ Սառա Հարիսոնի ուղեկցությամբ: