Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության եւ արժանապատվության հարց է։

Չգիտեմ` ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը եւ համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։

Վերջիվերջո, անձերը կարեւոր չեն լինելու։ Կարեւոր են լինելու մարդկանց մասնագիտական եւ բարոյական որակները։

Բայց ինձ համար մի բան շատ հստակ է։

Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում, եւ ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում եւ Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։

Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել