Կա՞ գոնե մեկ զինվորական, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս ռազմական պարտության և ազգային ողբերգության համար։
Կա՞ գոնե մեկ դիվանագետ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս դիվանագիտական տապալման և ազգային ողբերգության համար։
Կա՞ պետական քարոզչություն իրականացրած գոնե մեկ պրոպագանդիստ, որ պատրաստ է հրաժարական տալ մեր այս տեղեկատվական պարտության և ազգային ողբերգության համար։
Կա՞ գոնե մեկ իշխանական պատգամավոր, որ պատրաստ է հրաժարական տալ պարզապես ամոթից...
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հրաժարական չեն տալու, քանի որ իշխանական աթոռները պատասխանատվությունից ժամանակավորապես, կրկնեմ՝ ժամանակավորապես խույս տալու միակ փրկօղակն են:
Մի ճանապարհ էլ կա՝ դիկտատուրա, որը Հայաստանը կտանի դեպի աղետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել