Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանի իրավապաշտպան Լուսինե Սահակյանը։

«Հույս ունենք, որ մյուս դատավորները ևս, ինչպես Արտուշ Գաբրիելյանը, կմնան իրենց երդմանը հավատարիմ, կղեկավարվեն միայն օրենքով ու չեն աջակցի Հայրենիքը հանձնելու գործընթացին»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել