- Կռիվ ա՞ սկսել:
- Հա:
- Զենք ունե՞նք:
- Վերջին տարիներին ամենաշատն ենք առել:
- Ո՞նց ա վիճակը:
- Կոտորում ենք:
- Մեզ օգնություն պե՞տք ա:
- Չէ:
- Կամավորագրվե՞նք:
- Հա:
- Կամավորագրվել ենք, բայց հետ են ուղարկել տներով, ի՞նչ անենք:
- Սպասեք:
- Ալիևը ասում ա՝ Ջեբրայիլ, Հադրութ վերցրել են։
- Խաբում ա:
- Թուրքերը Շուշիի տա՞կ են:
- Հա:
- Ի՞նչ ա լինելու:
- Ամբողջովին վերահսկում ենք իրավիճակը։
- Պատերազմական վիճակ ա: Սաղ կաֆեներում լիքը ջահել տղերք, սաղ քաղաք ջահելություն, ինչի՞ չեք տանում ռազմաճակատ:
- Թող կամովի գնան։
- Ալիևն ասում ա՝ Շուշին վեկալել են։
- Խաբում ա:
- Վահրամն ու Դավիթն ասում են՝ Շուշին տված ա։
- Շուշիի համար մարտերը շարունակվում են, հավատացեք։
- Սաղ ասում են՝ Շուշին տվել ենք։
- Թուրքը ռուսի ուղղաթիռ խփեց:
- Ես ինքնագլուխ որոշում եմ կայացրել ու այս սաղ օրերին ձեզ խաբել եմ, վիճակը կոճակ ա, տալիս եմ Արցախը, մի միջանցք էլ Մեղրիից՝ հետը: Ես պրոյեկտ չէի, օծանելիքս ու ժամս տնից գողացել են, Արարատին էլ մի ծեծեք, պատերազմը պարտվել ենք, որովհետև Ծառուկյանի ու Վանեցյանի ջոկատները Շուշին չեն պահել, նախկիններն էլ զենք չեն առել, հիմա պարտադիր պետք ա միասնական լինենք, որ են ժամս ու օծանելիքս հետ բերենք, մեկ էլ հներին դատենք վերջապես...



