300 գ հավի փափկամիսը լվանալ, երկարությամբ կտրատել: 2 ձուն, 4 ճ գդալ թանձր թթվասերը, 3 հատ կանաչ սոխը, համեմը, մաղադանոսը (կանաչիները կտրատել) խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, խառնել, այս զանգվածը լցնել մսի վրա, 1 ժամով միսը թողնել սառնարանում: 200 գ սունկը մաքրել, լվանալ, կտրատել և տապակել՝ քիչ աղ, սև պղպեղ և համեմի սերմ ավելացնելով (սնկի փոխարեն կարող եք սմբուկ վերցնել, նախապես կտրատել, աղ անել և մոտ 20 րոպե թողնել, որ դառնությունը դուրս գա, տապակելով կիսաեփ անել): 1 հատ դդմիկը լվանալ, եթե ուզում եք, կարող եք կեղևահանել, կտրատել շրջանաձև, 2 հատ լոլիկը լվանալ, կտրատել շրջանաձև կամ կիսաշրջանաձև: Ջեռոցի տապակին ձեթ քսել, դասավորել կտրատած դդմիկները, քիչ աղ անել, վրան լցնել մսի մի մասը, հետո լոլիկի մի մասը, սունկը, մսի մյուս մասը, վերջում դասավորել լոլիկները (ես նաև քաղցր պղպեղ եմ ավելացրել): Եփել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 40 րոպե: Բարի ախորժակ :)