Yerkirmedia.am-ը գրում է․

Քիչ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն:

Նրան մոտեցած իրավապահները պնդել են, որ ցանկանում են զրուցել: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչ հիմքով է նա տեղափոխվել Ոստիկանություն, սակայն մինչ այս պահը մեզ չի հաջողվել որեւէ պարզաբանում ստանալ ոստիկանության լրատվական  վարչությունից:

Այլ մանրամասները ճշտվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել