Aysor.am-ը գրում է․

«Մենք այս պահին ձևավորում ենք հայրենիքի փրկության կոմիտե», - նշեց նա՝ ավելացնելով, որ Արցախը փրկելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ կա, որի անունը Նիկոլ է: 

Նա նշեց, որ պատերազմը բերել է Նիկոլ Փաշինյանը՝ իր անհետևողական քաղաքականության հետևանքով:
 
«Նա թուլացրել է մեր ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, աշխարհից մեկուսացրել է մեզ: Պատերազմի ողջ ընթացքում անգործության ու դավաճանության է մատնված եղել», - ասաց նա:
 
Սաղաթելյանը բարձրաձայնեց, որ այդ պահից ՀՀ իշխանությունը գոյություն չունի՝ պետք է հեռանա: 
 
«Արագ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և հեռացնել Նիկոլին», - ընդգծեց ՀՅԴ գործիչը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել