Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:

Այս գահավիժող ընթացքը կասեցնելու համար պետք է օգտագործել բոլոր, անգամ ամենափոքր հնարավորությունները:
Եվ օգտագործել ԱՆՀԱՊԱՂ...

  • Արցախի նախագահը պետք է ժամ առաջ հեռանա կամ հեռացվի:
    Նա չուներ և չունի լիազորություն Արցախի տարածքային ամբողջականությունը միանձնյա քմահաճույքով առևտրի առարկա դարձնելու կամ նման լիազորություն երրորդ անձի պատվիրակելու: Նա իր գործունեությամբ ոտնահարել է Արցախի Սահմանադրությունը, և որևէ կերպ կապ չունի Արցախի չճանաչված լինելը:
  • ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ հեռանա: Նա ստանձնել է պարտավորություններ, որոնց իրավասությունն ու լիազորությունը չունի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Արցախի տարածքները հանձնելու ժամանակացույցին:
  • ԿՐԿՆԵՄ:
    Արտաքին աշխարհի հետ առնչությունները պետք է լիազորվեն յուրաքանչյուր ուղղության համար վստահելի և ընկալելի անհատների համակարգված խմբի՝ դիվանագիտական, փորձագիտական և ակադեմիական ողջ ներուժը պետք է իր նպաստը բերի դիվանագիտական ճակատում բեկում ապահովելուն:
  •  Հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է համախմբվեն, իրավիճակի բարելավման անգամ մինիմալ շանսերը պետք է օգտագործվեն, հակառակ դեպքում մենք մեզ չենք ներելու, և չեն ներելու սերունդները:
  • Ներքաղաքական գզվռտոցի ժամանակը չէ: Մենք պետք է գիտակցենք, որ այս օրհասական վիճակում իրավունք չունենք մեր հավաքական էներգիայի որևէ մասնիկ անգամ սպառելու անկարևոր ուղղությամբ: Հիմա, հայրենիքի փրկության օրակարգից զատ, ամեն ինչ անկարևոր է:
  • Մենք միասնաբար պետք է մերժենք և դատապարտենք մեր ներսում որևէ բռնություն իր որևէ դրսևորմամբ:
    Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը րոպե շուտ պետք է կայացնեն հեռանալու որոշում՝ հանուն մեր ազգային շահերի:

Չորս օրը քիչ է և շատ՝ միաժամանակ:
Կավարտվի անպտուղ, եթե տրվում ենք անգործությանն ու անհույս սպասմանը:

ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈւ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:
Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:

Աստված պահապան մեր երկու պետություններին և ժողովրդին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել