Դավիթ Տոնոյանի` ողջ պատերազմի ընթացքում լռելուց և հիմա հանկարծ ակտիվ հրապարակում հայտնվելուց հետո կասկածներն ուժեղանում են, որ սկսում է աշխատել ռուսական պլանի հաջորդ մասը:
Արդեն խփված խաղաքարտ գլխավոր պետդավաճանին խաղից հանելուց հետո իբրև թե առավել ընդունելի Դավիթ Տոնոյանին իշխանության բերելու մասին շատերի կանխագուշակումները դառնում են առավել ուշագրավ:
Ըստ այդ ենթադրյալ պլանի` ենթադրվում է, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցածը ամրապնդելու և ազգային ուժերին իշխանությունից հեռու պահելու նպատակով ստեղծելու է տպավորություն, թե իբրև թե նախկինների վերադարձի վտանգ կա, և այդ ֆոնին իշխանության է հաստատելու պատերազմը տանուլ տվողներից Դավիթ Տոնոյանին:
Դժվար է ասել, թե որքանով է սա իրատեսական կամ համապատասխանում իրականությանը: Փաստն այն է, որ իրեն հարգող որևէ ազգ և ժողովուրդ չի կարող պետական պաշտոնում հանդուրժել երկիրը կապիտուլիացիայի տարած որևէ ղեկավարի՝ լինի դա քաղաքացիական, թե ռազմական առաջնորդ:
Շատերի համար հավատամք է արդեն, որ ռազմական վերնախավում նույնպես ամենայն հավանականությամբ եղել է պետական դավաճանություն, և բանակի բարձր հրամկազմի մի մասը գործակցել է քաղաքական իշխանության մի մասի հետ և հանցակից է նրան:
Այս համատեքստում բանակի հրամկազմը պետք է ապացուցի իր հավատարմությունը թե´ բանակին և թե´ քաղաքացիական բնակչությանը:
Իսկ ապացուցելու ձևն, անշուշտ, բանակում լավ են պատկերացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել