Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել, պատերազմի ելքն այլ կլիներ։

Եթե հայրենի հողից նույնքան կառչած լինեիք, որքան հիմա ձեր պաշտոններից եք փորձում կառչել, պատերազմի ելքը այլ կլիներ։

Եթե պետությունն այնքան սիրեիք, որքան ձեր արտոնություններն ենք սիրում, պատերազմի ելքն այլ կլիներ։

Եթե դիվանագիտության մեջ Արցախից նույնքան խոսեիք, որքան ձեր ազգադավ «հեղափոխությունից» էիք խոսում, պատերազմի ելքն այլ կլիներ։

Եթե Ալիեւին ու թուրքերին նույնքան ատեիք, որքան մեզ էիք ատում, պատերազմի ելքն այլ կլիներ։

Եւ վերջում ժողովրդին եւս մի հարցի պատասխան տվեք՝ ո՞ւմ էիք խոստացել, որ չեք խփելու ադրբեջանական նավթա- եւ գազամուղներին եւ ինչի՞ դիմաց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել