1in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ ժամկետից շուտ: Bild-ի փոխանցմամբ՝ Հենրիխը կարող է մասնակցել օգոստոսի 3-ին Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Վիլհելմսհաֆեն»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը, ով հուլիսի 16-ին «Լյուցերն»-ի դեմ խաղում սրունքաթաթի առաջային մասի կապանների մասնակի կտրվածք էր ստացել ու շարքից դուրս մնացել 4 շաբաթով, երեկ անցկացրել է առաջին մարզումը՝ անհատական ծրագրով:
Յուրգեն Կլոպը, ամենայն հավանականությամբ, ռիսկի չի դիմի և Հենրիխին խաղադաշտ դուրս կբերի Գերմանիայի Բունդեսլիգայի 2013/14թթ մրցաշրջանի մեկնարկային տուրում՝ «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում: Խաղը կկայանա օգոստոսի 10-ին:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_203349.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել