Yerkirmedia.am-ը գրում է․

Շուշի քաղաքում ամբողջ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«Ամբողջ օրվա ընթացքում ռազմական գործողությունները շարունակում են, դժվար է այս պահին ընդհանուր գնահատական տալ: Եթե պաշտպանության բանակը համապատասխան հաստատումներ չի անում , կարծում եմ, քաղաքական իշխանությունների տեսակետը ինչ-որ տեղ պետք է կասկածի տակ առնել և տուրք չտալ այդ ամենին: Ի վերջո, բանակը ունի իր խնդիրները և բանակը իր խնդիրները կատարում է»,- նշեց Իշխանյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչը նշեց, որ շատ կարևոր է հետևել ՊԲ լրատվական ծառայության հրապարկումների և ամբողջական տեղեկատվությունը ստանալ մի տեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել