38-րդ ընտրատարածքը այն «մարտադաշտն» է, որտեղ քաղաքական կուսակցությունները վերջին անգամ, մինչև լայնածավալ ընտրություններ, կարող են իրենց կենսունակությունն ու լինելու իրավունքը ապացուցել, այնինչ վերոնշյալներս փորձում են իրենք պայքարի հիմնաքար դարձնել ժողովրդական ինքնաբուխ ընդվզումը:
Թողեք թող հասարակությունը պայքարի իր հիմնարար ազատությունների ու իրավունքների համար իր ձևով, իսկ դուք լծվեք «ի պաշտոնե» ձեզ տրված հասարակության համար քաղաքական դաշտ ստեղծելու «առաքելությանը»: Մի՛ թողեք` ՀՀԿ-ն «հորից որդի» սկզբունքով կրկին տիրանա այդ «բաղձալի գահին» (մարդու ծիծաղ էլ է գալիս, բայց կուսակցական պայքարը իրոք պիտի այս սֆերայում լինի): Բոլոր կուսակցությունները իրենց վերապահել են ՀՀԿ-ի վերահսկիչ-ժանդարմի դերը, բայց արդյունքում ոչ մի կուսակցություն էլ չի կարողանում իրականացվել իր կողմից իրեն վերագրված գործառույթը: Դուրս եկեք քաղաքակիրթ պայքարի, փորձեք զսպաշապիկ հանդիսանալ իշխանական կուսակցությունների համար, նոր, եթե ձախողվեք, գործի կդնեք ծանր հրետանին՝ ի դեմս ձեր շարքերում եղած «կարկառուն հրապարակախոսների»:
Հ.Գ. Վերոգրյալս ընդունեք որպես բացարձակապես ապաքաղաքականացված ՀՀ քաղաքացու կոչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/612292082143960
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել