Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի Ալկիսիա քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի։

Բանաձևում, մասնավորապես, նշված է․

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի բանակը հարձակվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վրա: Այս հարձակման ընթացքում ռազմական օբյեկտների հետ մեկտեղ հրթիռակոծվել ու ռմբակոծվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները (բնակարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), հատկապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Այդ ժամանակվանից ի վեր՝ քաղաքացիական և զինվորական բազմաթիվ զոհերից և նյութական լուրջ վնասներից հետո, երկու կողմերն էլ համաձայնվել են հրադադար հաստատել, սակայն այն ամբողջապես չի հարգվում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ #Ալկիսայի քաղաքային խորհուրդը.

◾️ Իր համերաշխությունն է հայտնում Արցախի ժողովրդին և իր ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին:

◾️ Կոչ է անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին քայլեր ձեռնարկել զինադադարը կայուն և ամուր դարձնելու ուղղությամբ:

◾️ Վերահաստատում է, որ Արցախի բարդ պատմական հարցի միակ կենսունակ և կայուն լուծումը պետք է բխի ազնիվ երկխոսության և կառուցողական բանակցությունների, և այն պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության կամարտահայտության վրա:

◾️ Ալկիսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել միջազգային համագործակցության շրջանակներում ամենամյա հատկացվող միջոցներից մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել