Հայաստանի և Թուրքիայի մեջ սահմանի մի հատվածRazminfo-ն գրում է.

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից կրակ են բացել հովիվի վրա, ով փորձել է Թուրքիայից անցնել Հայաստանի տարածք՝ իր անասուններին հետ բերելու համար։

Ըստ թուրքական աղբյուրի՝ դեպքը եղել է Կարսի նահանգի Աքյաքա բնակավայրի մոտակայքում։

35-ամյա Մուսթաֆա Ուլքերը, ով զբաղվում է հովվությամբ, վիրավորվել է հայաստանյան կողմի սահմանապահների արձակած կրակից և տեղափոխվել հիվանդանոց. նրա վիճակը գնահատավում է նորմալ։

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, անդրադառնալով այս տեղեկությանը, նշել են, թե «կրակն արձակել են Հայաստանի զինված ուժերի զինծառայողները»։

Իրականում, հայտնի է, որ սահմանի այս հատվածը հսկում են Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ուժերը։

Ռազմ.ինֆոն կապ հաստատեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի Հայաստանի վարչության հետ։

Վարչությունից մեզ պատասխանեցին, որ սահմանին միջադեպ գրանցվել է, այժմ ընթանում է քննություն, որի ավարտից հետո մանրամասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի։

Նշենք, որ նախկինում ևս հայ-թուրքական սահմանին նման միջադեպեր գրանցվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել