Ամերիկյան, ավելի շուտ՝ նյույորքյան մի խոսք կա, որ Ուոլլ Սթրիթի գայլերը մտցնում են իրենց աշակերտների գլուխը և հատուկ է վեր ձգտող նյույորքցիներին:

" !Fake it, till you make it" - «կեղծիր՝ մինչև մոտդ իսկականը ստացվի»:

Այս պատերազմի ողջ ընթացքի տարբեր սցենարներ մտածած լինելով՝ Ալիևը հենց հիմա դա է անում:

Հայտարարում է, որ վերցրել են Շուշին՝ հույս ունենալով, որ իրոք վերցնելու են: Բայց դա արդեն լուրջ վաբանկ է, որովհետև տապալման պարագայում առնվազն իմիջային լրջագույն անկում է ունենալու: Կարող է և հետագա անհաջողությունների հետ միասին նաև իշխանություն կորցնել։

Շուշին Արցախի մարգարիտն է՝ «սուրբ գավաթը» և այդ «սուրբ գավաթի» շուրջ յուրաքանչյուր իրադարձություն բիբլիական ազդեցություն ունի երկու պետությունների վրա էլ:

Բայց թշնամու առաջնորդի հաշվարկն այստեղ վստահաբար սխալ է դուրս գալու: Շուշիի անկումը հայկական կողմում գրեթե անհնար է պատկերացնելը: Հենց այդ պատճառով էլ Շուշին պետք է պաշտպանվի մինչև վերջին փամփուշտը: Եվ պաշտպանվում է։ Շուշին շարունակում է հայկական մնալ և մնալու է հավերժ։

Ինչպես որ Բաքվում են տոնում տեղի չունեցած հաղթանակն ու կանգուն մնացող բերդաքաղաքի անկումը, այնպես էլ՝ հետո խաբվածի դերում հաշիվ են պահանջելու՝ չհաջողված «Fake it till you make it» բանաձևի համար:

Պղծության դրոշներ Շուշիի վրա այդպես էլ չեն ծածանվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել