Շնորհակալություն եմ հայտնում տեղի փոքրաթիվ, բայց շատ ակտիվ հայ համայնքին՝ ի դեմս Վահե Համբարձումյանի, Արտակ Մկրտչյանի և իմ դասընկեր Էրինե Վարդանյանի: Վերջին շաբաթների ընթացքում շատ ակտիվ կապի մեջ էինք Վահեի հետ: Առաջին խոսակցության ժամանակ հարցրեց՝ ինչո՞վ կարող եմ օգնել այստեղից: Ասացի՝ Արցախի ճանաչման և ադրբեջանական ագրեսիայի դատապարտման գործընթաց սկսիր: Մարդն էլ գնաց ու սկսեց։ Փոքր գաղտնիք բացեմ․ սա դեռ սկիզբն է և շատ փոքր սկիզբը:
Տեքստը և վիդեոն` ստորև:
Կորունյայի քաղաքային խորհրդի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բռնությունների դադարեցման վերաբերյալ․
«Ավելի քան 30 տարի շարունակ Լեռնային Ղարաբաղի տարածքը վերահսկելու համար շարունակվող Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սրվել է վերջին ամիսներին, երբ Ադրբեջանի զինված ուժերը, որոնց աջակցում են Թուրքիան և իսլամիստական վարձկաններն ու աշխարհազորայինները, պատերազմ սանձազերծեցին: Հարձակումներն Արցախի Հանրապետության դեմ հանգեցրին բազմաթիվ զոհերի խաղաղ բնակչության շրջանում: Այս ռազմական գործողություններով Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի 2020 թվականի մարտի 23-ի հրադադարի ռեժիմների հաստատման վերաբերյալ կոչը:
Կորունյայի քաղաքային խորհուրդն այս հռչակագրի միջոցով իր համերաշխությունն է հայտնում ագրեսիայի զոհ դարձած հայկական բնակչությանը և դատապարտում ուժի գործադրումը և մարդու իրավունքների ոտնահարումը:
Կորյունայի քաղաքային խորհուրդը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել և սկսել խաղաղ բանակցություններ, որոնք նպաստում են տարածաշրջանում բռնության նվազեցմանը` աջակցելով երկխոսության վերսկսմանը, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyansuren/videos/10158912295520421/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել