Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին:
Հոկտեբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում՝ 130 մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ որում, դիրքերը փորվել են համեմատաբար վերջին ժամանակաշրջանում: Հրետանային մարտկոցներից մեկը Ասքիպարա գյուղի տներից մեկից տեղակայված է ընդամենը շուրջ 50 մ հեռավորության վրա:
Ըստ էության, այս դեպքում ևս սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը՝ բնակչությանը դարձնելով վահան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/3256667781110198/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել