Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ ՔԿ Քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանում մահացած գերու հետ կապված որոշ հանգամանքներ:

Ադրբեջանի կողմից գերեվարված ու մինչ Հայաստանին արտահանձնումը մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը բռնության հետևանք է: Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նման համոզմունք հայտնեց ՀՀ ՔԿ Քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: 

«Դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չենք ստացել, բայց կարող եմ ասել, որ Միշա Մելքումյանի մահը բռնի մահ է: Մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով: Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»,- ասաց Վարդանյանը:

Արձագանքելով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե Հայաստան վերադարձած 85-ամյա Եվգենյա Բաբայանն այստեղ փոխել է իր ցուցմունքները՝ իր նկատմամբ Հայաստանում կիրառված բռնության հետևանքով, Ռաֆայել Վարդանյանը «ծիծաղելի» որակեց դրանք` ասելով.

«Դա իրենց գործելաոճն է, իրենք այդ նույն կերպ են փորձում ցանկացած փաստ ձևախեղված ներկայացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել